ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ասում են...

Ասում են...
22.05.2020 | 00:33

...թե վեր­ջին բա­ցա­հայ­տում­ներն «Իմ քայ­լում» ուղ­ղա­կի շոկ են ա­ռա­ջաց­րել: Ա­ռանց այն էլ Նի­կո­լի վեր­ջին պահ­ված­քը ՔՊ վար­չու­թյան, խմ­բակ­ցու­թյան նիս­տե­րի ժա­մա­նակ, երբ ոչ ա­դեկ­վատ լեք­սի­կո­նով ու խիստ ան­հա­վա­սա­րակ­շիռ «շան լափ» էր թա­փել «անհ­նա­զանդ» պատ­գա­մա­վոր­նե­րի, հան­րաք­վեի հար­ցում ի­րեն «քա­շած» Վա­հագն Հո­վա­կի­մյա­նի վրա, բա­զում հար­ցա­կան­ներ էր ա­ռա­ջաց­րել իմ­քայ­լա­կան­նե­րի մոտ, իսկ սի­գա­րե­տա­յին ու ա­դա­ման­դա­յին բու­մե­րը, մա­նա­վանդ Մի­քա­յել Մի­նա­սյա­նի վեր­ջին ակ­նար­կից հե­տո (թիմն ու­նի Նի­կո­լին փո­խա­րի­նող մեկ-եր­կու ա­դեկ­վատ­ներ), շատ հե­ռուն գնա­ցող եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի տե­ղիք են տվել: «Իմ քայ­լում» բո­լո­րը նոր տե­րեր են ո­րո­նում ար­դեն. սո­րո­սա­կան­նե­րը հա­մախ­մբ­վել են մի ֆլան­գում, նախ­կին­նե­րի կող­մից ներ­դր­ված ա­կան­նե­րը «հան­գիստ նս­տած են տեղ­նե­րը»` սպա­սում են հրա­հան­գի, մի մասն էլ, Կոն­ջո­լյա­նի շե­րեփն ա­ռած, մոտ-մոտ է ա­նում «Լու­սա­վոր Հա­յաս­տան»-Էդ­մո­նին, տա­կը մնա­ցած­նե­րի հույսն Ա­վի­նյանն է, Ա­վի­նյա­նի հույսն էլ «նախ­կին­ներն» են, ո­րոնք հույ­սի կա­մուրջ­նե­րը վերջ­նա­կա­նա­պես դեռ չեն բա­ցում նրա ա­ռաջ:

Դիտվել է՝ 27263

Մեկնաբանություններ